Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին
SPORTՀայաստանի բռնցքամարտի հավաքականը փետրվարի 21-ին կմեկնի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարին:Ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ հավաքականը կգլխավորի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-28-ը կայանալիք Ստրանջայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը:
Հայ բռնցքամարտիկները մրցաշարին պատրաստվել են մրցաշարին Երևանի «Օլիմպիական ապագա» մարզադպրոցում անցկացված հավաքի ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



