Կետոգենային դիետան կարող է բարակ աղիքի քաղցկեղ առաջացնել. ինչ են պարզել հետազոտողները
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կետոգենային դիետան կարող է տարբեր ազդեցություն ունենալ աղիքի հարակից հատվածներում ուռուցքների զարգացման վրա: Գենետիկորեն նախատրամադրված մկների վրա կատարված փորձերի ժամանակ նման դիետան արագացրել է բարակ աղիքում ուռուցքի առաջացումը, բայց դրան հակառակ՝ ճնշել հաստ աղիքում ուռուցքի աճը: Այս մասին գրել է Medical Xpress-ը։
Կետոգենային դիետան հարուստ է ճարպերով, նվազագույն ածխաջրերով և նորմալ կամ նվազեցված սպիտակուցներով: Այս դիետան ստիպում է մարմնին ավելի ակտիվորեն օգտագործել ճարպաթթուները, քան գլյուկոզան, իսկ դրանց յուրացման գործընթացում առաջանում են կետոնային մարմիններ։
Ուսումնասիրության հեղինակները համեմատել են տարբեր դիետաներով կերակրվող մկներին: Կետոգենային դիետայով կերակրվող կենդանիների մոտ բարակ աղիքի ուռուցքները ավելի հաճախ են զարգացել, քան ստանդարտ դիետայով կերակրվողների մոտ։
Լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ ուռուցքի զարգացումը կապված է ոչ թե կետոնային մարմինների, այլ աղիքային բջիջներում ճարպաթթուների օքսիդացման հետ:
Միևնույն ժամանակ, հաստ աղիքում նույն սննդակարգը ճնշում է ուռուցքի աճը։ Գիտնականները մտադիր են պարզել, թե ինչու է ճարպերի նյութափոխանակությունը հակառակ ազդեցություններ առաջացնում մարսողական համակարգի երկու հարակից հատվածներում։
Հետևեք մեզ՝ այստեղ



