Թուրքիան կրկին հրետակոծում է Սիրիայում տեղակայված քրդական դիրքերը
INTERNATIONAL NEWSԹուրքական հրետանին շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայի հյուսիսում գտնվող սիրիացի քրդերի ինքնապաշտպանական դիրքերի ուղղությամբ:Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան դադարեցնել հարվածները Սիրիայի հյուսիսի քուրդ զինյալների ուղղությամբ:
Հրետանային ռմբակոծությունն իրականացվում է «Ֆիրտինա» տեսակի ինքնաշարժ կայանքներից, որոնք տեղակայված են Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Կիլիս շրջանում: Հարվածների նպատակակետերն են Միննեխ օդանավակայանը, որն ավելի վաղ քրդերը գրավել են սիրիացի զինյալներից, և Մարանաս և Թել-Ռիֆատ գյուղերի շրջակայքում գտնվող քրդական դիրքերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



