Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ, իսկ վերջին տարիներին՝ առավել ևս, Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին իմիջային քաղաքականությունը դարձել է պետական ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը։ Բաքուն հսկայական ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսներ է ներդնում միջազգային տեղեկատվական դաշտում այնպիսի կերպար ձևավորելու համար, թե իբր հանդիսանում է բազմամշակութային, հանդուրժողական և տարբեր կրոնների ու ժողովուրդների խաղաղ համակեցության օրինակ։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվում են ռեպորտաժներ, որոնցում Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղ քրիստոնյաները, հրեաները և մահմեդականներն իբր ապրում են առանց խտրականության, իբր ազատորեն իրականացնում են իրենց կրոնական գործունեությունը և համարվում են հասարակության լիարժեք անդամներ։

Այս քարոզչական պատկերը նպատակ ունի ցույց տալու, թե Ադրբեջանը դարձել է ժամանակակից, առաջադեմ և բաց հասարակություն։ Սակայն այդ ջանքերի իրական ենթատեքստը շատ ավելի խորն է. Բաքուն փորձում է միջազգային հանրության աչքերում ազատվել այն քաղաքական ու բարոյական ծանր բեռից, որը ստեղծվել է Արցախի հարցի և այնտեղ իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով։ Իրականությունը, սակայն, էականորեն տարբերվում է ստեղծվող պատկերից։ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքը պատմականորեն հեռու է եղել այն հանդուրժողականությունից, որի մասին խոսում է պաշտոնական քարոզչությունը։

Տարբեր ժամանակահատվածներում ճնշումների են ենթարկվել լեզգիները, թալիշները, ավարները և այլ խմբեր, սահմանափակվել է նրանց մշակութային ինքնության ազատ դրսևորումը, իսկ ազգային առանձնահատկությունների պահպանման հնարավորությունները գնալով նեղացել են։ Դա է պատճառներից մեկը, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների թվաքանակը տոկոսային հարաբերակցությամբ նվազել է, իսկ նրանց ինքնությունը հաճախ ենթարկվել է ասիմիլացիոն քաղաքականության։ Եթե պետությունը իսկապես լիներ բազմամշակութային համակեցության օրինակ, ապա ազգային բազմազանությունը ոչ թե կնվազեր, այլ կունենար պահպանման և զարգացման բնական պայմաններ։

Արցախի պատմությունը բոլորովին այլ հարթության վրա է։ Այստեղ խոսքը ոչ թե առանձին խմբերի մշակութային սահմանափակումների, այլ մի ամբողջ բնիկ ժողովրդի՝ հազարամյակներ շարունակ իր հայրենի հողում ապրած հայության բռնի տեղահանման մասին է։ Ադրբեջանը, փորձելով ներկայանալ որպես հանդուրժողականության տիպար, ստվերում է այն երկարամյա հակահայկական քաղաքականությունը, որը տարիներ շարունակ ձևավորվել և սերմանվել է պետական մակարդակով։ Հայատյացությունը Ադրբեջանում հաճախ ստացել է ծայրահեղ դրսևորումներ՝ սկսած կրթական և տեղեկատվական ոլորտներում հակահայկական քարոզչությունից մինչև հայերի նկատմամբ բռնության բացահայտ հերոսացում։ Քնած հայ սպայի կացնահարողի պետական պարգևատրումը և նրա ներկայացումը որպես ազգային հերոս դարձել է այդ քաղաքականության ամենահայտնի խորհրդանիշներից մեկը։ Երբ պետությունը նման գործողությունը ոչ թե դատապարտում, այլ խրախուսում է, դժվար է խոսել իրական հանդուրժողականության մասին։

Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում այն հակասությունը, որ մի կողմից՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում խոսում է կրոնների և մշակույթների խաղաղ համակեցության մասին, իսկ մյուս կողմից՝ իրականացրել է Արցախի էթնիկ զտումը։ 2023 թվականին Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանումը միջազգային բազմաթիվ փորձագետների կողմից գնահատվել է որպես էթնիկ զտման և ցեղասպանական գործողության դասական օրինակ։ Հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց տները, գերեզմանները, եկեղեցիները, պատմական բնակավայրերը և տեղափոխվել Հայաստան։ Սա պարզապես ռազմական գործողության հետևանք չէր, այլ քաղաքական գործընթաց, որի արդյունքում Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց։ Հազարամյակներ շարունակ հայկական բնակչությամբ հայտնի տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում մնաց առանց իր բնիկ ժողովրդի։

Սակայն խնդիրը միայն բնակչության բռնի տեղահանությամբ չի ավարտվում։ Ադրբեջանի գործողությունները շարունակվում են մշակութային ոլորտում՝ ստանալով մշակութային ցեղասպանության բնույթ։ Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, գերեզմանոցները և այլ պատմամշակութային հուշարձաններ ենթարկվում են ոչնչացման, վերափոխման կամ ինքնության փոփոխության փորձերի։ Տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ հայկական հուշարձանների մի մասը վնասվել է, մի մասը՝ ամբողջությամբ վերացվել, իսկ մյուսների դեպքում իրականացվում է պատմական պատկանելության փոփոխության քաղաքականություն։ Բազմամշակութայնության անվան տակ Ադրբեջանը փորձում է այդ հուշարձանները ներկայացնել որպես իբր ուդիական ծագում ունեցող կառույցներ։ Սա պարզապես «գիտական վեճ» չէ, այլ քաղաքական նպատակ հետապնդող գործընթաց։ Հայկական եկեղեցիների և վանքերի ինքնության փոփոխության, ավելի ստույգ՝ յուրացման փորձը նպատակ ունի վերացնել հայկական ներկայության պատմական ապացույցները և ստեղծել նոր պատմական նարատիվ, ըստ որի՝ Արցախում (ու ոչ միայն Արցախում) հայկական մշակութային ժառանգությունը կա՛մ գոյություն չի ունեցել, կա՛մ եղել է այլ էթնիկական խմբերի սեփականությունը։

Պարադոքսն այն է, որ Ադրբեջանում ուդիական համայնքը ներկայում շատ փոքրաթիվ է, և բացի մի քանի տասնյակ կամ հարյուր մարդկանցից, դժվար է խոսել լայնածավալ ուդիական ներկայության մասին։ Այդուհանդերձ, հենց այդ համայնքի անունով է փորձ արվում վերաիմաստավորել հայկական հուշարձանների պատմությունը։ Այս քաղաքականությունը հիշեցնում է պատմական հիշողության համակարգված վերաձևակերպման փորձ, երբ ոչ միայն ֆիզիկապես է ոչնչացվում ժառանգությունը, այլ նաև փոխվում է դրա պատմությունը։

Մշակութային ցեղասպանության էությունը հենց դա է՝ վերացնել ժողովրդի ներկայության նյութական և խորհրդանշական հետքերը, որպեսզի ապագա սերունդների համար դժվար լինի ապացուցել այդ ժողովրդի պատմական կապը տվյալ տարածքի հետ։ Եթե եկեղեցին այլևս չի ներկայացվում որպես հայկական, եթե խաչքարերը վերացվում են, եթե գերեզմանոցները քանդվում են, ապա ժամանակի ընթացքում ձևավորվում է նոր պատկեր, որտեղ հայերի հազարամյակների ներկայությունը փորձում են ներկայացնել որպես երկրորդական կամ ընդհանրապես գոյություն չունեցող երևույթ։

Այս ամենի պայմաններում հատկապես աչքի է ընկնում հայկական կողմի պասիվությունը միջազգային տեղեկատվական և քաղաքական դաշտում։ Մինչ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում իր իմիջը ձևավորելու, իսկ ավելի ստույգ՝ մաքրվելու համար, Հայաստանը չի իրականացնում համարժեք մասշտաբի համակարգված քարոզչական և դիվանագիտական արշավ՝ Արցախի էթնիկ զտման և մշակութային ոչնչացման հարցը մշտապես միջազգային օրակարգում պահելու համար։ Առանձին հայտարարություններ, փորձագիտական քննարկումներ կամ սփյուռքյան նախաձեռնություններ, իհարկե, գոյություն ունեն, սակայն դրանք չեն վերածվել պետական մակարդակի երկարաժամկետ ռազմավարության։ Աշխարհի ուշադրությունը ժամանակի ընթացքում թուլանում է, եթե տվյալ հարցը մշտապես չի հիշեցվում, չի փաստագրվում և չի ներկայացվում նոր փաստերով ու նոր նախաձեռնություններով։

Ադրբեջանի հաշվարկը հենց դրա վրա է կառուցված։ Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը հակված է կենտրոնանալ նոր ճգնաժամերի վրա, իսկ նախկին իրադարձությունները աստիճանաբար դուրս են մղվում տեղեկատվական հոսքերից։ Եթե հայկական կողմը չի ստեղծում փաստերի, լուսանկարների, արբանյակային պատկերների, իրավական փաստաթղթերի և վկայությունների համակարգված բազա և չի ներկայացնում դրանք միջազգային դատարաններում, կազմակերպություններում ու լրատվական հարթակներում, ապա Բաքվի կողմից կառուցվող «հանդուրժողական պետության» պատկերը կարող է ավելի ազդեցիկ դառնալ։

Այդ դեպքում վտանգ կա, որ Արցախի հայաթափումը ներկայացվի ոչ թե որպես էթնիկ զտում, այլ որպես «հակամարտության ավարտից հետո տեղի ունեցած բնական միգրացիա», իսկ մշակութային ժառանգության ոչնչացումը՝ որպես «վերականգնողական աշխատանք» կամ «պատմական վերաիմաստավորում»։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մինչ Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել իր քաղաքական և մշակութային հանցագործությունները, Հայաստանում հանրային և պետական դիսկուրսում հաճախ գերակշռում է «խաղաղություն կառուցելու» միակողմանի գաղափարը՝ առանց այն հարցի բավարար շեշտադրման, թե ի՞նչ տեղի ունեցավ Արցախում, և ի՞նչ է շարունակվում տեղի ունենալ այնտեղ։ Խաղաղությունն ինքնին կարևոր նպատակ է, սակայն խաղաղության մասին խոսելը չի կարող նշանակել լռել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, էթնիկ զտման և մշակութային ցեղասպանության մասին։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ չարձանագրված և չդատապարտված հանցագործությունները ոչ միայն մնում են անպատիժ, այլ նաև ստեղծում են նոր հանցագործությունների վտանգավոր նախադեպեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity