Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Առյուծները վաղ մանկությունից հակված են հարբեցողության. բացասական հորոսկոպ

LIFE
Shabat.am-ը գրում է .
 
Ծայրահեղ ագրեսիվ է,ռազմատենչ ու դաժան: Գռեհիկ է ու երբեք չի մտածում` ինչ է խոսում: Սիրում է աղի ուտել ու նույնքան աղի հումորներ անել: Մանուկ հասակում երազում է զինվորական կամ ագրեսիայի ու կռվի հետ կապ ունեցող մասնագիտություն ընտրել: Եթե նույնիսկ մասնագիտություն էլ չընտրի, միևնույնն է, մշտական կռիվների ու խոսակցությունների կենտրոնում է: Ընտանեկան կյանքում պետք է նրան հեռու պահել փողերից: Նա աջ ու ձախ վատնում է, իսկ թե ուր` ինքն էլ չգիտի: Հասարակության մեջ կարող է ժամերով խոսել իր մասին` չնկատելով մյուսներին: Նա ի ծնե հակված է խռովությունների և սկանդալների:

Ցուլ

Բնույթով դերասան: Փորձում է գտնվել տանջողի դերում և իրենից ցածր է դասում բոլորին` մտածելով, որ աշխարհը միայն իր շուրջն է պտտվում: Սիրում է շքեղություն և հարստություն: Էգոիստ է` սադիստական ուղղվածությամբ: Իր ընտանիքն ահաբեկչության է ենթարկում մանկուց մինչ խորը ծերություն, չնայած արտաքնապես թվում է քաղաքավարի և քնքուշ: Չի վստահում ոչ ոքի` նույնիսկ ինքն իրեն: Զավթում է այն բոլոր արտոնությունները, որոնց ձեռքը հասնում է:

Երկվորյակ

Հավերժ երեխա` ինչպես մտավոր առումով, այնպես էլ զգացմունքների: Հրաժարվում է մեծանալ մինչև խոր ծերություն: Միակ բանը, որ սիրում է, խոսելն է: Չի սիրում կարդալ, բայց ամեն ինչի մասին ունի իր կարծիքը, չնայած որ այն փոխում է շաբաթական տասից քսան անգամ: Չի սիրում, երբ իրեն ճնշում են: Շատ են սիրում հյուրընկալել: Չնայած դրան` հյուրասիրում են միայն սուրճ կամ թեյ` կոնֆետով և, իհարկե, չմոռանալով շատախոսել:

Խեցգետին

Անհաջողակ է կողմնորոշվելիս: Սակայն ոչինչ չի կարող փոխել նրա կարծիքը: Չնայած դրան` սիրում է բանավիճել և մինչև վերջ մնալ իր կարծիքին` դրանով իսկ բարձրանալ սեփական աչքերում: Նրան վախեցնելով կարելի է ստիպել ամեն ինչ, բայց հարմար դեպքում նա կփախչի և կթաքնվի իր խնդիրներից: Հաճույքով սևացնում է բոլորին և ամեն ինչ: Մտածում է, թե ինքը դրության տերն է` ձևանալով ուժեղ և համարձակ:

Առյուծ

Վաղ մանկությունից հակված է հարբեցողությանը և շորթելուն: Նրա ահավոր մեծ հպարտությունն ու ինքնասիրությունը կարող է յուրաքանչյուրի կյանքը թունավորել, իսկ շատակերությունը՝ գրպանները թալանել: Դրա հետ մեկտեղ նա երբեք չի չաղանում: Սիրում է լինել առաջինն ամեն հարցում, և երբ չի ստացվում, սկսում է տեղավորվել փոքր սահմաններում: Նա մտածում է, որ ամենահզորն է և երբեք չի սխալվում:

Կույս

Կույսի մանրախնդրությունը («քթի մազ») դարձնում է նրան անտանելի տանը և աշխատավայրում: Իրենց բնավորության այդ գծով նրանց մոտ գործերը կամ ձախողվում են, կամ հասնում են փայլուն հաջողության: Ամեն ինչ նրա մոտ սառը հաշվարկ է, և ինչ նա անում է, ծանր է, կոկիկ և ձանձրալի: Եվ դրանից բացի՝ նա նոր ինտրիգներ է սիրում ստեղծել, և երբ նրա շուրջը թշնամի է հայտնվում, նա հագստանում է միայն այն ժամանակ, երբ թշնամին շատ հեռվում է:

Կշեռք

Իսկական անհաջողակ: Նրանք չունեն հաջողություն ոչ սիրո, ոչ աշխատանքի, ոչ տնային հարցերում: Դժվար պահերին չեն կողմնորոշվում: Սկսում են դողալ կամ ուշաթափվել: Դրա համար էլ միշտ նրանց փոխարեն որոշում կայացնում են ուրիշները: Ձևացնում են, որ հասկանում են մշակույթից ամեն ինչ, չնայած դա այդպես չէ: Հաճախ գրում են տխուր հուշերի մասին:

Կարիճ

Վտանգավոր է նույնիսկ հեռավորության վրա: Սադիստ են և մազոխիստ միաժամանակ: Կարիերա են ստեղծում դիակների վրայով: Դավաճան են: Եթե նա ասում է, որ գնահատում է քո ընկերությունը, ուրեմն մտածիր, թե ինչ է նրա ուզածն իրականում: Սիրում է խոսել իր ինտիմ կյանքի մասին` միաժամանակ լպիրշ ծաղրի ենթարկելով նրանց, ովքեր նրա հետ կապ են ունեցել:

Աղեղնավոր

Նրա լավատեսւթյունն ու պնդաճակատությունը չի փոխի նույնիսկ ամենասարսափելի անհաջողությունը: Նրա հետ հինգ րոպե խոսելուց հետո ցանկություն է առաջանում նրան անցավ ու արագ վերացնել: Դրա հետ մեկտեղ ագրեսիվ է: Սիրում է բարի (ինչպես ինքն է կարծում) նպատակների համար ստել և հորինել: Սիրում է բոլոր այն վայրերը, որտեղ կարող է ձրի ուտել-խմել:

Այծեղջյուր

Դաժան է, սառը և անհոգի, ինչպես սառցե բեկորը: Ուրիշներին ճնշելը նրա կյանքի իմաստն է: Ծեծում է կողակցին և ահաբեկում զավակներին: Հետ է քաշվում միայն ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման դեպքում: Հիշաչար և վրեժխնդիր է: Երբեք ոչ ոքի չի ներում ու չի մոռանում:

Ջրհոս

Երազող և ցնորված է: Կտրված է իրական կյանքից: Երբեք չի վերադարձնում պարտքով տված գումարը: Բոլորի մասին վատ է արտահայտվում, ընդ որում՝ նրանց թիկունքում է անում այդ ամենը: Միշտ խախտում է իր խոստումը և չի սիրում աշխատել:

Ձկներ

Երազկոտ են և երազելով այնքան են շփոթվում, որ չեն հասկանում՝ որտեղ է ճիշտը և սուտը: Չափից դուրս հետաքրքրասիրությունը ստիպում է նրանց ձևանալ փորձառու հոգեբան ու բավարարել իր անհագ հետաքրքրասիրությունը: Շափից դուրս էմոցիոնալ են, երբեմն անզուսպ: Ինչ-որ բան նրանց ստիպելն անհնար է ու անիմաստ:
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns