Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Ինքնուս եմ՝ բարեբախտաբար և ցավոք. Վիգեն Հովսեփյանը՝ Սոֆի Մխեյանի հետ զուգերգի և ապագա ծրագրերի մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Վիգեն Հովսեփյանը, ով բոլորովին վերջերս հայտնի դարձավ Սոֆի Մխեյանի հետ «Մի քիչ» զուգերգով: Երկար տարիներ Իսպանիայում ապրող,ոչ այնքան հայկական արտաքին ու իսպանական մեղեդիներին համապատասխան ձայն ունեցող երգիչն արդեն ավելի ակտիվ կներկայանա հայկական շոու բիզնեսում:

-ՎիգենՁեր եւ Սոֆի Մխեյանի «Մի քիչ» երգի հիման վրա տեսահոլովակը արդենշատերին է գրավելդուք այդ երգի «անակնկալն» էիք ու այս պահին արդեն շատերն ենհետաքրքրված ՁեզնովՔանի որ դուք նոր անուն եք այս ոլորտումկցանկանայի մի փոքրպատմեք Ձեր մասին:

-  Ես Երեւանցի եմ։ Ծնվել ու մինչեւ 14 տարեկան բնակվել եմ Հայաստանում, ապա ընտանիքով տեղափոխվել ենք Բարսելոնա՝ Իսպանիա, որտեղ ապրել եմ մոտ 15 տարի։ Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 18 տարեկանում։ Ինքնուս եմ՝ բարեբախտաբար եւ ցավոք։ Բարեբախտաբար, քանի որ ինչ ունեմ, ի վերուստ է տրված, բնական է, եւ ցավոք, քանի որ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չեմ ստացել։ Երաժշտության հանդեպ սերս առաջացել է հետզհետե․ նախ սկսել եմ նվագել տարբեր գործիքներ, ապա սկսել եմ նաեւ երգել։ Մինչ օրս էլ բոլոր հնարավոր դեպքերում ինքս ինձ փորձում  եմ՝ նոր գործիք նվագել սովորելով, կամ էլ նոր ոճերում ինձ դրսեւորելով։

-Գիտեմոր  երկար տարիներ եք ապրել Իսպանիայումհետաքրքիր է՝ ինչպես ստացվեց,որ եկաք Հայաստանինչպես եք հարմարվում Հայաստանի ապրելակերպին,մենթալիտետին եւ արդյոք այսուհետ Հայաստանն է լինելու Ձեր մշտական բնակատեղին:

- Հայաստանի ապրելակերպն ու մենթալիտետը նորություն չէ ինձ համար։ Գլոբալ առումով ինքս էլ ունեմ հայի մտածելակերպ, սակայն, ինչ խոսք, երկար տարիներ արտերկրում բնակվելով, բնականաբար, դժվար է միջավայր փոխել, բայց ամեն դեպքում դա ինձ համար խոչընդոտ չի կարող լինել։ Իսկ խոսելով մշտական բնակատեղիի մասին, ասեմ, որ կշարունակեմ բնակվել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Իսպանիայում, քանի որ տարիների ընթացքում շատ եմ կապվել Բարսելոնային։

-ՎիգենՀայաստանի եւ Իսպանիայի մասին խոսելիս չեմ կարող չխոսել նաեւ այն մասին,որ մեզ՝ հայերիս համար շատ հարազատ է իսպանական երաժշտությունըմերկատարողներից շատերն են այս ոճում փորձել երգելՈրպես երկու երկրներիմենթալիտետներին ծանոթ մարդինչ եք կարծում՝ ինչում է այդ գաղտնիքը:

-  Նախ ասեմ, որ կա տպավորություն, որ մենք եւ իսպանացիները շատ նմանություններ ունենք․ դա այդպես չէ։ Միակ նմանությունն այն է, որ իսպանացիները, ինչպես եւ հայերը, սիրում են ուրախ ապրել։ Իսկ իսպանական երաժշտությունը գրավում է հայերին, քանի որ այն ինքնին շատ տաք է, գուցե ինչ–որ առումով մոտ մեր երաժշտությանը, իսկ երաժշտությունը որքան հասանելի է մարդու հոգուն, այնքան ավելի դրական է ընդունվում՝ լինի ֆլամենկո, թե մեկ այլ ազգի երաժշտություն։

 -Վիգեն, «Մի քիչ» տեսահոլովակից հետովստահ եմշատ հայ աղջիկներ ենհետաքրքրված Ձեզնովիսկ դուք հայթե իսպանացի աղջիկներին եք նախապատվությունտալիս:

- Մեր հայ աղջիկները շատ գեղեցիկ են, շատ նուրբ, շատ, շատ, շատ, իսկ իսպանացիները՝ իսպանացիներ են: Իրականում, իսպանացիները նույնպես շատ լավն են, բայց քանի որ ինքս հայ եմ, հետեւաբար նախապատվություն տալիս եմ հենց հայ աղջիկներին։

Գիտեմոր այսուհետ Սոֆի Մխեյանը զբաղվելու է Ձեր պրոդյուսինգովԿցանկանայիիմանալ հետագա պլանների մասին:

- «Մի Քիչ»–ը մեր համագործակցության սկզիբն էր՝ հիմքը, դրան արդեն կհաջորդեն ինչպես հայերեն, այնպես էլ՝ իսպաներեն նոր կատարումներ, զուգերգեր, իմ անհատական ձայնասկավառակի լույս ընծայումը եւ ոչ միայն։

Մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են «Մի Քիչ» ստեղծագործությամբ, գուցե չեն պատկերացնում, որ կարող եմ հանդես գալ նաեւ հայերեն երգերով, այնուամենայնիվ հայկական երաժշտությունն ինձ համար առաջնային է։ Տվյալ պահին ձայնագրում եմ առաջին ձայնասկավառակս, որ հիմնված է հայկական ֆոլկ երաժշտության վրա․ ընտրել եմ շատ չլսված, քիչ տարածում գտած հին հայկական ստեղծագործություններ։

-Տեղյակ եմոր «Մի քիչ»-ը գրավել է ոչ միայն հայայլեւ արտերկրի բնակիչներիցշատերինԳուցե այս երգի հետ կապված էլի ծրագրեր կան:

-  «Մի Քիչ»-ի հետ կապված պլաններ, իհարկե, կան։ Նախ նշեմ, որ այն փետրվարի 27–ին կհնչի մոսկովյան Կրեմլի դահլիճից՝ «Արմենիա» մրցանակաբաշխության շրջանակներում։ Եվ բացի ամենատարբեր համերգներին երգը ներկայացնելուց, չի բացառվում, որ այն կլսեք հետաքրքիր այլ լուծումներով։

-Վիգենորտեղ Ձեզ կարող են լսել Ձեր երկրպագուներըգիտեմոր երկար ժամանակերեւանյան ակումբներում կենադանի համերգներով եք հանդես եկել:

-Տվյալ պահին չունեմ ծրագրավորած ակումբային համերգներ․ նորություններ լինելուն պես կտեղեկացնեմ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate