«Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Աշխարհի տարբեր երկրներում մեծ բեմերի վրա ստացել եմ տարբեր մրցանակներ, բայց հավատացեք՝ այն, որ ցուցադրել եմ իմ ֆիլմերը Հայաստանում, ու այսօր այստեղ եմ մրցանակ ստանում, ինձ համար ավելի շատ արժեք ունի։ Ինձ համար այս մրցանակը տուն է»,- «Ոսկե Ծիրան 2026» կինոփառատոնի փակման արարողության ժամանակ բեմից հայտարարեց «Մեղսավորները» ֆիլմի պրոդյուսեր, ամերիկահայ Սև Օհանյանը։
Նա Հայաստան էր եկել «Ոսկե Ծիրան 2026»-ի շրջանակներում, իսկ փառատոնի փակման արարողության ժամանակ դահլիճում ներկա էր նաև պրոդյուսերի պապիկն, ում բեմից շնորհակալություն հայտնեց և խնդրեց ծափահարել՝ նշելով, որ պապիկը մշատապես աջակցել է իրեն, երբ նոր էր սկսել ֆիլմեր նկարահանել։ Սևը նաև շնորհակալություն հայտնեց կրստեր քրոջն, ով նկարահավել է իր առաջին ֆիլմում՝ հայ աղջկա կերպարում։
Սև Օհանյանը ծնվել է Գերմանիայում՝ հայկական ընտանիքում։ Նրանք Միացյալ Նահանգներ են տեղափոխվել, երբ Սևը 4 տարեկան էր:
Հիշեցնենք՝ «Մեղսավորները» ֆիլմն արժանացել է 4 Օսկարի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, ժյուրին հայտարարեց մրցանակակիրների անունները:

Հետևեք մեզ՝ այստեղ



