ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 հուլիսի). Բացվել է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բելգիա՝ Ազգային օր, Գուամ՝ Ազատության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
735– վախճանվել է միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ, նշանավոր մշակութային և եկեղեցական գործիչ Ստեփանոս Սյունեցին։
1905– հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի մզկիթներից մեկում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի դեմ մահափորձ է կազմակերպվել:
905 –ծնվել է գիտնական Անդրանիկ Իոսիֆյանը։
1907 –ծնվել է բուսաբան Արտավազդ Ավագյանը։
1915– սկսվել է Մուսա լեռան հերոսամարտը:
1921– «Նեմեսիս» գործողության շրջանակներում Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության մեծ վեզիր և ներքին գործերի երբեմնի նախարար, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային:
1942 –ծնվել է ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան Կլոդ Մութաֆյանը։
1947 –վախճանվել է ակադեմիկոս, բանասեր, լեզվաբան Ստեփան Մալխասյանցը։
1948 – վախճանվել է Վանում ծնված ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին։
1982– Ջաջուռում բացվել է նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը:
1992– վախճանվել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը։
1994-վախճանվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:
1995 –վախճանվել է փիլիսոփա, մանկավարժ Մամիկոն Առուստամյանը։
2006-շարունակվել է հայերի տարհանումը Լիբանանի Հալեպ քաղաքից. հատուկ չվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 140 փախստական։
2011-նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվել է կարի ֆաբրիկա:
2017-գրեթե երեք տարի ռուսաստանյան բանտում անցկացնելուց հետո հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան և պատժի մնացած մասը կրել հայրենիքում։
2018-երեք ամսվա ընթացքում կտրելով շուրջ 5000 կմ ճանապարհ՝ ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանը խաղաղության կոչ անելու առաքելությամբ Ֆրանսիայից վազքով հասել է Հայաստան:
2021- Վաղարշակ Հարությունյանի փոխարեն պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 365– ավանդության համաձայն, Հերոստրատոսն այրել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Արտեմիսի տաճարը Եփեսոսում:
մ.թ.ա. 356 –ծնվել է Մակեդոնիայի թագավոր, զորահրամանատար Ալեքսանդր Մակեդոնացին
365 –երկրաշարժը մասնակի ավերել է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Ալեքսանդրիայի փարոսը. այն վերջնականապես ավերվել է 1375 թվականին։
1425 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Մանուիլ 2-րդ Պալեոլոգը։
1620 – ծնվել է ֆրանսիացի հոգևորական և աստղագետ Ժան Պիկարը, որն առաջինն է հաշվարկներով ստացել երկրագնդի չափերը։
1718 –կնքվել է Պոժարևյան խաղաղության պայմանագիրը, որով վերջ է դրվել ավստրոթուրքական և թուրք-վենետիկյան պատերազմներին։
1773 –Հռոմի պապ Կլիմենտ 14-րդը հրատարակել է բուլլա, ըստ որի, արգելվել է Ճիզվիտների օրդենը։
1774 –Ռուսաստանը և Թուրքիան կնքել են Կյուչուկ-Կայնարջիական հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմը։
1798–Նապոլեոնի եգիպտոսյան արշավանքի ժամանակ տեղի է ունեցել Ճակատամարտ բուրգերի մոտ։
1847– Բոլիվիան հռչակել է իր անկախությունը:
1899 –ծնվել է ամերիկյան գրող և լրագրող Էռնեստ Հեմինգուեյը։
1904 –ավարտվել է Մեծ Սիբիրյան երկաթուղու շինարարությունը, որը տևել է 13 տարի։
1940-հիտլերյան Գերմանիայի հրամանատարությունը սկսել է ԽՍՀՄ-ի վրա հարձակման «Բարբարոսա» պլանի մշակումը։
1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ռազմաօդային ուժերն առաջին անգամ գրոհել են Մոսկվայի վրա։
1969– ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք է դրել լուսնի վրա։
1970 – Եգիպտոսում ավարտվել է Ասուանի ամբարտակի շինարարությունը։
1983 – Անտարկտիդայի խորհրդային «Վոստոկ» կայանում գրանցվել է աշխարհում ամենացածր ջերմաստիճանը՝ -89,2 0 C:
1999 –Ինգուշեթիայում տղամարդկանց թույլատրվել է ունենալ չորս կին։
2006 – վախճանվել է Կամբոջայի «Կարմիր Կխմերներ» խմբավորման բանակի վերջին հրամանատար Տա Մոկը։
2007 – անգլերենով լույս է տեսել Հարրի Փոթերի մասին պատմող յոթերորդ գիրքը՝ «Հարրի Փոթերը և մահվան նվերները»։
2010 – վախճանվել է չիլիացի քաղաքական գործիչ Լուիս Կորվալանը։
2011 – ավարտվել է «Ատլանտիս» շաթլի վերջին թռիչքը, պաշտոնապես փակվել է «Սփեյս շաթլ» տիեզերական ծրագիրը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



