Գեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միսս Տիեզերք Ջամայկա 2024» գեղեցկության մրցույթի եզրափակիչի մասնակից, 35-ամյա ԼաՏոյա Մալքոլմը մահացել է անհասկանալի հանգամանքներում։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Մալքոլմի մահվան մասին պաշտոնապես տեղեկացրել են «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի կազմակերպիչները։ Նրանց փոխանցմամբ՝ մոդելը մահացել է հուլիսի 18-ին, սակայն մահվան պատճառը դեռևս չի հրապարակվել։
ԼաՏոյա Մալքոլմը համարվում էր 2024 թվականի ազգային մրցույթի գլխավոր ֆավորիտներից մեկը, սակայն հաղթանակ չէր տարել։ Ըստ հրապարակման՝ մրցույթի ընթացքում նա ծանր անձնական կորուստ էր ունեցել․ մահացել էր նրա հայրը, ինչը զգալի ազդեցություն էր թողել նրա հոգեկան վիճակի վրա։ Չնայած այդ դժվարություններին՝ նույն թվականին նա արժանացել էր «Միսս Ջամայկա Բիկինի Ինթերնեշնլ» տիտղոսին։
Ինչպես հայտնում է Past.am-ը, Մալքոլմը զբաղվում էր նաև դերասանական գործունեությամբ՝ նկարահանվելով հեռուստասերիալներում և մասնակցելով տարբեր հեռուստանախագծերի։ Վերջին շրջանում նա ներգրավված էր բարեգործական ծրագրերում, որոնք աջակցում էին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ կրթություն ստանալու և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու գործում։
Նրա մահվան հանգամանքները շարունակում են մնալ անհայտ, և պաշտոնական մարմինները դեռևս չեն հայտնել լրացուցիչ մանրամասներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



