Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Եվրանեսթ ԽՎ-ի հիմնադրման օրվանից ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել հակահայկական գործունեությամբ

INTERNATIONAL NEWS

Բրյուսելում փետրվարի 18-ին տեղի  է ունեցել Եվրանեսթ ԽՎ բյուրոյի հերթական նիստը, որին մասնակցել է  Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, նիստում քննարկվել են 2016 թ. մարտի 21-23-ը տեղի ունենալիք հինգերորդ լիագումար նիստի օրակարգային խնդիրները։ Ի նկատի ունենալով Արևելյան գործընկերության շրջանակում ստեղծված իրավիճակը` բյուրոյում քննարկվել է նաև Եվրանեսթ ԽՎ կառուցվածքի ձևափոխման, վերջինիս կառույցներում ներգրավվածության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Առաջիկա լիագումար նիստում վեհաժողովը քննարկելու և հաստատման է ներկայացնելու չորս զեկույցներ` քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար թեմաներով։ Քաղաքական հարցերի հանձնաժողովի անունից պատրաստվող զեկույցի համահեղինակն է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ Զեկույցի վերտառությունն է «ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ-պետությունների արտաքին քաղաքականությունն ու նրանց անվտանգության արտաքին սպառնալիքները»։

Բյուրոյի նիստում քննարկվել է նաև ադրբեջանական պատվիրակությանը հետ վերադարձնելու նպատակով Վեհաժողովի համանախագահների Բաքու մեկնելու առաջարկը, որը նախապես քննարկվել էր նաև Եվրոպական խորհրդարանի քաղաքական խմբերի համատեղ խորհրդակցությունում։

Ադրբեջանի խորհրդարանը նախորդ տարվա հոկտեմբեր ամսին իր հատուկ նիստում, որպես դժգոհության քայլ` ուղղված Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ քննադատական բանաձևերի ընդունմանը, որոշում էր կայացրել դադարեցնել իր մասնակցությունը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին։ Այս հարցի վերաբերյալ իր ելույթում Արտակ Զաքարյանը հիշեցրել է բյուրոյի անդամներին, որ Եվրանեսթ ԽՎ-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից ադրբեջանական պատվիրակությունը հանդես է եկել հակահայկական գործունեությամբ և ապակառուցողական քայլերով շարունակ խաթարել է բազմակողմ խորհրդարան ական գործունեության տրամաբանությունից բխող համատեղ նախաձեռնությունները:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ դեմ չեն լինի, եթե Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահները փորձեն հետ վերադարձնել ադրբեջանական պատվիրակությանը, բայց դա չպետք է լինի Եվրանեսթ ԽՎ հեղինակության հաշվին և չպետք է ոգևորի ադրբեջանցի խորհրդարանականներին՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության ու համաեվրոպական արժեքների դեմ ուղղված քաղաքականությունն ու գործընկեր պատվիրակություններին ուղղված շանտաժի դրսևորումները։ Արտակ Զաքարյանը կարևորել է հանգամանքը, որ ադրբեջանցիները, ի վերջո, հասկանան, որ ո՛չ Եվրանեսթ ԽՎ-ը և ոչ էլ մյոս խորհրդարանական ձևաչափերը կոնֆլիկտների կարգավորման հարթակներ չեն։

Արտակ Զաքարյանը հավաստիացրել է, որ հայկական պատվիրակությունը ադրբեջանական կողմին Եվրանեսթ ԽՎ-ի շրջանակում որևէ կերպ թույլ չի տալու աղավաղել ու խեղաթյուրել ղարաբաղա-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը ։

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders