Դի Կապրիոյի շվեդ նմանակն առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում
SOCIETYԱշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի շվեդ նմանակը իր առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazeta.ru-ն, Կոնրադ Աներուդը պայմանագիր է կնքել Barneys New York ռիթեյլերի հետ:
Անցած աշնանը համացանցում ակտիվորեն քննարկվում էր Աներուդի նմանությունը աշխարհահռչակ Լեոնարդո Դի Կապրիոյին: Նշվում է, որ Աներուդը որևէ մոդելային գործակալությունում գրանցված չէ, ուստի մոդայիկ ռիթեյլերի հետ կապ նա հաստատել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով:
Աներուդը զբաղվում է նաև երաժշտությամբ: Որոշ տվյալներով նա պայմանագիր ունի նաև Universal ընկերության հետ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



