Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»
INTERNATIONAL NEWS«Փաստ» օրաթերթը գրում է.
potokmedia.ru–ն «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում» վերնագրով հոդվածում գրում է, որ, ըստ քաղաքագետ Գենադի Պոդլեսնիի, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ապրիլ յան հանդիպումից հետո Մոսկվան վերանայել է իր դիրքորոշումը Երևանի քաղաքականության վերաբերյալ։ Գենադի Պոդլեսնիի խոսքով, Ռուսաստանի առաջնորդը հստակեցրել է, որ Հայաստանը այլևս չի կարող համատեղել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նկատմամբ իր պարտավորությունները Եվրամիության հետ մերձեցման հետ։
Փորձագետը նշել է, որ դրանից հետո Ռուսաստանը խստացրել է հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ վերահսկողությունը։ Սահմանափակումներ են մտցվել, որոնք վերաբերում են հանքային ջրերի, ծաղիկների, ալկոհոլի և բուսական արտադրանքի որոշակի բեռնափոխադրումներին. պաշտոնական պատճառները եղել են բուսասանիտարական պահանջների խախտումները։
Այդ ամենի ֆոնին էլ, ըստ Պոդլեսնիի, Եվրամիությունը մեծացրել է իր աջակցությունը Երևանին։ Հայաստան կատարած այցի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է տնտեսական օգնության նոր միջոցառումների, առևտրային արտոնությունների ընդլայնման և վիզային ազատականացման շարունակման մասին։
Փաշինյանը ավելի ուշ Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» ցուցահանդեսում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Քաղաքագետի խոսքով, պատահական չէ այն, որ բանակցությունների բովանդակությունը թաքցվում է, և հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



