Yerevan, 23.July.2026,
00
:
00
BREAKING


Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան

POLITICS

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում

1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք քաղաքական ինստիտուտ՝ ԱԺ, որտեղ լինելու է քաղաքական պրոցես։ Երբ ամբողջ աշխարհի առաջ մի ամբողջական խմբակցություն ուղղակի արգելվում է, իսկ ներքին համերաշխության կարգախոսով ընտրարշավ անող Ծառուկյանը կալանավորվում, երբ բանտերը լի են քաղբանտարկյալներով, ի՞նչ քաղաքական պրոցեսի մասին կարող է խոսք լինել։

2. Հայաստանում ԿԱ բանտ, իսկ Հայաստանի համար ԿԱՆ լրջագույն ռիսկեր։

3. Հայաստանում ՉԿԱ հետընտրական հանդարտություն։

4. Հայաստանում ԿԱ մոտավորապես երկու մասի բաժանված, ծայրահեղ պառակտված հասարակություն։

5. Հայաստանում ՉԿԱ միասնական նավի զգացում և ՉԿԱ առաջիկա ռիսկերի միասնական ընկալում։

6. Հայաստանում ԿԱ համատարած մեծ անորոշություն՝ անկախ ընտրազանգվածային պատկանելությունից։

7. Հայաստանում ՉԿԱ ռացիոնալ պատկերացում (նույնիսկ ՉԿԱ դրա անհրաժեշտության գիտակցումը), թե ինչպես է պետք դիմակայել մեզնից կախված և մեզնից չկախված լրջագույն խնդիրներին, որոնց ամենամոտ ապագայում առնչվելու ենք բոլորս։

8. Հայաստանում ԿԱ համընդհանուր փակուղային վիճակ՝ երկրի ներսում, տնտեսության մեջ, հարևանների հետ հարաբերություններում, Արևմուտքի հետ հարաբերություններում, Ռուսաստանի հետ հարաբերություններում։

9. Հայաստանում կա սուր անհրաժեշտություն՝ երկիրը փակուղուց հանելու։

Ինչպես

Քայլ առաջին

Դեէսկալացիա երկրի ներսում։ Բացել բանտերի դռները։ Բոլոր ապօրինաբար ազատազրկվածները պետք է վերադառնան բնականոն կյանք։ Դադարեցնել բռնաճնշումները։

Քայլ երկրորդ

Դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք հակաբնական են և խաթարում են բնականոն կյանքը։ Օրինակ՝ վերականգնել Ծառուկյանին պատկանող հիմնարկների անխոչընդոտ աշխատանքը, թույլ տալ հասարակ մարդկանց՝ վերադառնալ բնականոն կյանք (կա նման այլ օրինակների երկար ցանկ)։

Քայլ երրորդ

Դադարեցնել ատելության խոսքը, հայհոյանքն ու սպառնալիքը միմյանց հանդեպ։ Սա պետք է դառնա հանրային նոր նորմ և վերաբերի բոլոր կողմերին։

Քայլ չորրորդ

Սկսել միջընտրազանգվածային երկխոսություն։

Քայլ հինգերորդ

Հանրային և քաղաքական էլիտաները պետք է ճիշտ և կշռադատված ուղերձներ հղեն հասարակությանը, պետք է հասկանան երկրի շահը և իրական վիճակը։

Քայլ վեցերորդ

Մենք պետք է պատրաստ լինենք Կովկասյան խաղաղությանը, դրա համար պետք է լինենք գրագետ և ռացիոնալ։ Կովկասում խաղաղության պատրաստ չլինելը մեծագույն ռիսկ է։

Քայլ յոթերորդ

Երկրի ներսում սկսել հիմնական խնդիրների շուրջ քաղաքակիրթ քննարկումների պրոցես։ Դա այսօրվա պայմաններում հեշտ չի լինելու, բայց դա է վտանգներին դիմակայելու և ներքին առողջացման ճանապարհը։ (Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դա սովորաբար սկսվում է միջնորդավորված)։

Քայլ ութերորդ

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո (էական չէ՝ դրանք կլինեն մեկ տարի հետո, երեք, հինգ թե կես) քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց։ Սա պետք է դարձնել ազգային նպատակ։ Սա կբերի հասարակության լուրջ առողջացման։ Բայց դրան հասնելու համար առաջին քայլը պետք է անել այսօր. դադարեցնել կալանավորումները, բացել բանտերի դռները, որ բոլոր ապօրինաբար ազատազրկվածները վերադառնան բնականոն կյանք»,- գրել է Հովհաննիսյանը:

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank