Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չինաստանում 20-ամյա Չժան ազգանունով երիտասարդ կինը ծանր վնասվածք է ստացել ընկերուհու հարսանիքի ժամանակ անցկացվող ավանդական «զվարճանքի» հետևանքով և, ըստ հրապարակումների, հաշմանդամ է մնացել։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Չժանը հարսանիքին մասնակցում էր որպես հարսնաքույր։ Տեղական որոշ ավանդույթների համաձայն՝ հարսանիքի օրը հյուրերը կատակների և խաղերի միջոցով փորձում են «փորձության ենթարկել» նորապսակներին ու հարսնաքույրերին՝ հավատալով, որ դա կվանի չար ոգիներին և հաջողություն կբերի։
Հաղորդվում է, որ տոնակատարության ընթացքում աղջիկը հայտնվել է մի սենյակում, որտեղ գտնվել են շուրջ տասը տղամարդ, որոնց մեծ մասը փեսայի ընկերներն էին։ Չնայած նա փորձել է թաքնվել, տղամարդկանցից մեկը նրան դուրս է բերել և առաջարկել մյուսների հետ սավանի օգնությամբ օդ նետել։
Փեսայի մորաքույրը, նկատելով կատարվողը, զգուշացրել է ներկաներին ավելի զգույշ լինել, սակայն նրա հորդորը անտեսվել է։
Առաջին անգամ աղջկան հաջողվել է անվտանգ բռնել, սակայն երկրորդ անգամ նա ընկել է հատակին և ստացել ողնաշարի ծանր վնասվածք։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշել են գոտկային ողի կոտրվածք։
Ինչպես հայտնում է Past.am-ը, Չժանը դատարան է դիմել՝ հայց ներկայացնելով ինչպես նորապսակների, այնպես էլ միջադեպին մասնակցած անձանց դեմ։ Դատարանը որոշել է, որ նրանք պետք է տուժածին վճարեն շուրջ 230 հազար յուան փոխհատուցում՝ պատճառված վնասի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



