Հարբած տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա տղայի վրա
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում 35-ամյա տղամարդը օդամղիչ հրացանով կրակել է 14-ամյա դեռահասի ուղղությամբ, երբ վերջինս մաքրում էր բնակելի շենքի բակը։ Դեպքի մասին հայտնում է «112» Telegram ալիքը։
Նախնական տվյալներով՝ կրակոցներ արձակած տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Իրավապահները նրան արդեն ձերբակալել են, իսկ օգտագործված օդամղիչ հրացանը առգրավվել է։
Միջադեպը տեղի է ունեցել Չեռնիշևսկի փողոցի բնակելի շենքերից մեկի բակում։ Կրակոցից հետո դեռահասը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել բուժհաստատություն, որտեղ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ինչպես հայտնում է Past.am-ը, անչափահասի առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել։ Իրավապահ մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները և քննություն են իրականացնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



