WTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող WTA-250 կարգի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր։
Քառորդ եզրափակիչում աշխարհի 208-րդ ռակետը պետք է մրցեր Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդրա Օլեյնիկովայի (45-րդ ռակետ) հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է կորտ դուրս գալ, ինչի արդյունքում 23-ամյա հայ թենիսիստուհին առանց պայքարի անցել է հաջորդ փուլ:
Հիշեցնենք, որ Ավանեսյանը մրցաշարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո հիմնական ցանցի առաջին և երկրորդ շրջաններում պայքարից դուրս էր թողել նիդերլանդցի Արանչա Ռուսին ու Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտինցևային:
Եզրափակիչի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 97-րդ ռակետ, հունգարացի Աննա Բոնդարի հետ: Հատկանշական է, որ հունգարացի թենիսիստուհին քառորդ եզրափակիչում 6:1, 7:6 (7:3) հաշվով առավելության էր հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալինա Չարաևայի նկատմամբ:
Համբուրգի մրցաշարը կեզրափակվի հուլիսի 26-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



