Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակը
LIFE«Միսս Հայաստան 2003», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նշում է հոբելյանական 40-ամյակը։ Օրվա առթիվ նա սոցիալական էջերում հանդես է եկել հրապարակմամբ՝ կիսվելով տոնական լուսանկարով ու գրառմամբ:
«40 տարեկան եմ ու կարող եմ վստահ ասել՝ սա հրաշալի տարիք է։
Այսօր ինձ իսկապես շատ երջանիկ մարդ եմ համարում։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ՝ իմ ընտանիքի, իմ երեխաների, իմ հարազատների, իմ ընկերների, իմ ապրած ճանապարհի և կյանքի բոլոր դասերի համար։
Այո՛, երազանքներ դեռ շատ կան, նպատակներ՝ նույնպես։ Բայց երբ նայում եմ շուրջս, հասկանում եմ, որ ամենամեծ հարստությունն արդեն ունեմ»,- գրել է Լուսինեն։
Հետևորդները և երկրպագուները միացել են շնորհավորանքներին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



