Վենեսուելան պահանջում է իջեցնել նավթի գները
ECONOMICSՆերկայում միայն Վենեսուելայի իշխանություններ են պնդում իջեցնել նավթի գինը: Եթե նավթի գնի անկումը շարունակվի, ապա այն կարող է այլ նավթարդյունահանող երկրների օրակարգային հարց դառնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ-ին, այս մասին Վիենայում նշել է միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնու թյան մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը:
«Նավթի գնի իջեցման համար կողմ է հանդես գալիս Վենեսուելան, ես լսել եմ միայն այդ երկրի մասին, որովհետև այնտեղ արդեն աղետ է: Նրանց համար գները դարձան պարզապես աղետալի»,-ասել է Վլադիմիր Վորոնկովը:
Նրա խոսքով, Իրանը, որը վերադառնում է նավթի շուկա, դեռ իր հստակ դիրքորոշումը չի հայտնել այդ հարցի կապակցությամբ: «Ես վստահ չեմ, որ Իրանին համոզելու փորձերը` հետևել նավթարդյունահանող երկրների համաձայնությանը` կապված նավթի արդյունահանման ծավալի չափաքանակ սահմանելու հետ, կարող են բերել իրական արդյունքների»,-ասել է նա: