8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոլումբիայի Կալի քաղաքում ողբերգական հանցագործություն է տեղի ունեցել։ 21-ամյա, ութ ամսական հղի Մարիա Կամիլա Պոտոսին սպանվել է, իսկ նրա արգանդից վերցվել է պտուղը։ Դեպքի մասին հայտնում է Daily Star-ը։
Տեղեկությունների համաձայն՝ երիտասարդ կինը անհետացել էր բժշկական զննումից հետո։ Ականատեսների խոսքով՝ վերջին անգամ նրան տեսել էին անհայտ կնոջ հետ մոտոցիկլետով հեռանալիս։
Չորս օր անց Պոտոսիի մարմինը հայտնաբերվել է Մելենդես գետի ափին։ Ըստ նախնական տվյալների՝ նրա ձեռքերն ու ոտքերը կապված էին, իսկ մարմնի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ դանակահարության հետքեր։ Դատաբժշկական զննությամբ պարզվել է նաև, որ արգանդում գտնվող ութ ամսական պտուղը բացակայում էր։
Ինչպես հայտնում է Past.am-ը, զոհի մայրը համոզված է, որ երեխան կարող է դեռ կենդանի լինել և դիմել է հանրությանը՝ խնդրելով ցանկացած տեղեկություն փոխանցել իրավապահներին, որը կարող է օգնել գտնել նորածնին։
Իրավապահ մարմինները լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել։ Այս պահին դեռևս չի պարզվել այն կնոջ ինքնությունը, որի հետ Մարիա Կամիլա Պոտոսին վերջին անգամ տեսել էին անհետանալուց առաջ։ Քննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



