Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը, գրում է Bloomberg-ը։
Bloomberg-ի տվյալներով՝ երկրները, ի թիվս այլ հարցերի, քննարկում են ջրային ճանապարհով երրորդ երթուղու վերականգնումը։ Գործակալությունը նշում է, որ նավերը անցնում են կամ Իսլամական Հանրապետության ափերի մոտ գտնվող հյուսիսային երթուղով, կամ հարավային երթուղով՝ Օմանին ավելի մոտ։ Երրորդ միջանցքը գտնվում է այս երկու երթուղիների միջև, բայց մեծ մասամբ չի օգտագործվել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության սկսվելուց ի վեր։
Bloomberg-ի տվյալներով՝ օմանցի բանակցողները լավատեսորեն են տրամադրված, որ համաձայնագրի մասին կարող է հայտարարվել մի քանի օրվա ընթացքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



