Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. Պեսկով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նշել երկրի` Եվրամիությանը միանալու հանրաքվեի ճշգրիտ ժամկետը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նշել երկրի` Եվրամիությանը միանալու հանրաքվեի ճշգրիտ ժամկետը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Ոչ, ճշգրիտ ժամկետ չի նշվել», - ասել է Կրեմլի խոսնակը՝ հարցին, թե արդյոք Փաշինյանը նշել է հանրաքվեի հնարավոր ժամկետը։ «Այնուամենայնիվ, (զրույցի ընթացքում) ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է», - ընդգծել է Պեսկովը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ տեղի էր ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազույցը՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։
Պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։
Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ



