Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, որ այն վաճառեն․ Մեծ Բրիտանիայի վարչապետ
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը վաճառելու ծրագրերը. ծրագրի մասին տեղեկությունը՝ ԱՅՍՏԵՂ։
«Թույլ տվեք լիովին պարզ լինել։ Ֆուտբոլը չի պատկանում ներդրողներին։ Այն պատկանում է այն մարդկանց, ովքեր ամեն շաբաթ, անձրևի տակ, լցնում են տրիբունաները և կանգնած են դաշտի եզրին՝ աջակցելով իրենց թիմերին։
Աշխարհի առաջնությունը ապրանք չէ։ Այն համաշխարհային սպորտի ամենամեծ մրցաշարն է, և այն երբեք ոչ մեկին չի պատկանել այնքանով, որ այն կարող էր վաճառվել։ Անվանեք այս գործարքը ինչպես կուզեք, բայց վաճառեք նույնիսկ դրա մի մասը, և դուք կդավաճանեք ամեն ինչ։ Ֆուտբոլը պատկանում է երկրպագուներին։ Այն միշտ էլ եղել է և միշտ էլ կլինի»,- գրել է Բըրնհեմը։
Հետևեք մեզ՝ այստեղ



