Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
14-ամյա Վահե Ապիկյանը որոնվում է։ Նրա անհետացման մասին տեղեկությունը հրապարակել է Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանը։
Հաղորդվում է, որ Վահե Ապիկյանը, որը դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, 2026 թվականի հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից՝ առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու։ Նա իր հետ վերցրել է միայն եկեղեցական համազգեստը։
Ինչպես հայտնում է Past.am-ը, թողած գրության մեջ դեռահասը նշել է, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր։
Ըստ հրապարակման՝ ենթադրվում է, որ նա կարող է այցելել որևէ եկեղեցի՝ աղոթելու նպատակով։ Հանրությանը խնդրում են, եթե նկատեն Վահե Ապիկյանին, հոգ տանել նրա անվտանգության մասին և անհապաղ տեղեկացնել ընտանիքի անդամներին։
Կոնտակտային համարներ՝
- Հայր՝ Տիգրան Ապիկյան – 093 99 56 28
- Մայր՝ Գայանե Իլինա – 077 05 19 72
- Եղբայր՝ Սարգիս Ապիկյան – 033 30 56 16
Ընտանիքը խնդրում է հնարավորինս տարածել տեղեկատվությունը՝ դեռահասին արագ հայտնաբերելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



