Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրավապահները պարզել են հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով մահացած երիտասարդի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ մահացածը Երևանի 20-ամյա բնակիչ Միքայել Բ.-ն է։ Այդ մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ինչպես հայտնում է Past.am-ը, դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ երիտասարդը սովորում էր Հայաստանում գործող ակադեմիաներից մեկում։
Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունը ստացել էր հուլիսի 29-ի վաղ առավոտյան։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության և քննչական մարմինների ծառայողները, որից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քննչական գործողությունները շարունակվում են, և իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



