Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները
ECONOMICSԱրևային վահանակների համաշխարհային արտադրության կտրուկ աճը հանգեցրել է նոր միտումների։ Չինացի արտադրողները արտադրում են արևային վահանակներ այնպիսի քանակությամբ, որ համաշխարհային գերմատակարարումը հանգեցրել է գների անկմանը։ Վահանակներն այնքան էժան են, որ Գերմանիայում և Նիդեռլանդներում դրանք օգտագործվում են ցանկապատեր կառուցելու համար, գրում է unian.net–ը:
Հունգարական raketa հրատարակությունը գրում է, որ արևային վահանակները սովորաբար տեղադրվում են տանիքների վրա, քանի որ այնտեղ դրանք առավել արդյունավետ են, բայց ներկայիս գերմատակարարման շնորհիվ նույնիսկ ցանկապատերն են շահութաբեր, քանի որ աշխատուժի ծախսերը շատ ավելի ցածր են։
Արևային ցանկապատերն արդեն հայտնվում են Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում։
Միջազգային էներգետիկ գործակալության հունվարյան զեկույցի համաձայն կանխատեսվում է, որ համաշխարհային արևային վահանակների մատակարարումը տարեվերջին կհասնի 1100 գիգավատի, ինչը երեք անգամ գերազանցում է պահանջարկը: Գործակալությունը նշել է, որ սպոտ շուկայական գները 2023 թվականին կիսով չափ նվազել են և կանխատեսվում է, որ մինչև 2028 թվականը կնվազեն ևս 40%-ով:
Ցանկապատերի համար օգտագործվող արևային վահանակների ժողովրդականությունը պայմանավորված է մի քանի գործոններով.
–դրանք հեշտ են տեղադրվում առկա կառույցների վրա,
–դրանց ուղղահայաց և երկկողմանի կողմնորոշումը թույլ է տալիս մի կողմին արևի լույս ստանալ առավոտյան, իսկ մյուսին՝ կեսօրին,
–այն օգտագործվում է նաև որպես ցանկապատ:
Ավելին, խորհուրդ է տրվում դիտարկել արևային վահանակներ տեղադրել մայրուղիների, ամբարտակների կամ հողամասերի եզրերին:
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



