Հարբած կինը այրել է սեփական տունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում դատարանը 41-ամյա կնոջը մեղավոր է ճանաչել հրդեհի հետևանքով մարդու մահվան պատճառ դառնալու համար։ Այդ մասին հայտնում է տարածաշրջանի դատախազությունը։
Քննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա գարնանը Ռադիշչև փողոցում գտնվող առանձնատանը։ Կինը երկու ծանոթների հետ պատշգամբում ալկոհոլ էր օգտագործում։ Սառը եղանակի պատճառով նա աղբից կրակ է վառել՝ տաքանալու նպատակով, սակայն կարճ ժամանակ անց կրակը դուրս է եկել վերահսկողությունից և տարածվել ամբողջ տան վրա։
Հրդեհի պահին տանը քնած 62-ամյա տղամարդը չի կարողացել դուրս գալ և մահացել է։ Կինը ստացել է ոտքի այրվածքներ, իսկ տան սեփականատերը կրել է խոշոր նյութական վնաս։
Դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել անզգուշությամբ մարդու մահ պատճառելու և հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով խոշոր գույքային վնաս պատճառելու համար։ Նրա նկատմամբ նշանակվել է ինը ամիս հարկադիր աշխատանք՝ աշխատավարձի 10 տոկոսի պահումով՝ հօգուտ պետության։
Հետևեք մեզ՝ այստեղ



