Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Յակուտիայի Ամգա գետում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկին հաջողվել է փրկվել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչությունը։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ի գիշերը։ Նավակում եղել են վարորդը և երկու ուղևորներ։ Նրանցից միայն մեկին է հաջողվել հասնել ափ և ահազանգել փրկարարներին։
Քննության տվյալներով՝ երեք տղամարդիկ գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ և փորձել են նավակով անցնել գետը։ Անհայտ հանգամանքներում մոտորանավակը շրջվել և խորտակվել է։
Առաջին զոհի մարմինը հայտնաբերվել է գետի հատակում՝ խորտակված նավակի հարևանությամբ։ Երկրորդ մահացածի մարմինը ավելի ուշ նկատել են անցորդները՝ դեպքի վայրից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա։
Դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել՝ ներքին ջրային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, իսկ իրավապահները պարզում են ողբերգության բոլոր հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



