Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Երեկ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։ Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։
Այս նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։
Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին»,-գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



