ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»
LIFE«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Անգոլա՝ Զինված ուժերի օր, Բենին՝ Անկախության օր, Չինաստան՝ Ազգային – ազատագրական բանակի կազմավորման օր, Լեհաստան՝ Վարշավյան ապստամբության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Բանակի թիկունքի աշխատողների օր, Շվեյցարիա՝ Կոնֆեդերացիայի օր, Բարբադոս, Բերմուդներ, Գայանա, Տրինիդադ և Տոբագո, Յամայկա՝ Էմանսիպացիայի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1903 – ծնվել է գրող Գուրգեն Մահարին:
1905 – Ռուսաստանում ցարի հրամանագրով չեղյալ է հայտարարվել 1903 թվականի հունիսի 12-ի օրենքը, որով պետությանն էր անցնում հայկական հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը։
1918 – Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը հյուրերի և 46 պատգամավորների մասնակցությամբ:
1921 – ծնվել է ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո) Լիլի Չուգասզյանը:
1917 – ծնվել է պատմաբան Լևոն Բաբայանը:
1933 – ծնվել է գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանը:
1934 – Երևանում սկսվել է Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։
1938 – վախճանվել է խորհրդային դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը:
1943 – ծնվել է ռազմական գործիչ, գեներալ–լեյտենանտ Մուրազ Սարգսյանը:
1946 – ծնվել է օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը:
2003 – ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, և առաջին իսկ օրը հրապարակվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որով մահվան դատապարտված 42 անձի ներում է շնորհվել, ու նրանց նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է նոր օրենսգրքում սահմանված առավելագույն պատժաչափով՝ ցմահ բանտարկությամբ:
2008 – Երևանում կայացել է ճանապարհաշինական հերթական խոշոր՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող տրանսպորտային նոր հանգույցի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը:
2008 – Մատենադարանի մոտ անցկացված հանրահավաքում ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է ընդդիմադիր դաշինքի՝ ՀԱԿ–ի ստեղծման մասին:
2014 – սահմանին ադրբեջանցիների հարձակումը հետ մղելու արդյունքում սպանվել է 9 ադրբեջանցի զինծառայող, վիրավորվել՝ 5-ը:
2017 – առավոտյան միջին տարիքի մի տղամարդ մտել է եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանների հարևանությամբ գտնվող սրահ, որտեղ նշում էին հանգուցյալների հիշատակի օրը, ու կրակ բացել ներկաների ուղղությամբ։ Զոհվել է 4 եզդի, վիրավորվել՝ 7-ը։
2024 – վախճանվել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա. 30 – Օկտավիանոս Օգոստոսը մտել է Եգիպտոսի մայրաքաղաք Ալեքսանդրիա և այն ենթարկել Հռոմի կայսրությանը: Զոհվել է հռոմեացի ռազմական գործիչ և տրիումֆատոր Մարկ Անտոնիոն: մ.թ.ա. 10 – ծնվել է Հռոմի կայսր Կլավդիոսը:
527 – Հուստինիանոս Ա–ն դարձել է Բյուզանդիայի միակ կառավարողը:
1137– վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Լուի VI-ը:
1192 – Ռիչարդ Առյուծասիրտը վերադարձել է Յաֆայ և հաղթել Սալահ ադ Դինի բանակին:
1291 – Շվեյցարիան հռչակել է իր անկախությունը։
1619 – առաջին աֆրիկացի ստրուկները հասցվել են Վիրջինիայի Ջեյմսթաուն քաղաք:
1774 – անգլիացի գիտնական Ջոզեֆ Պրիստլին հայտնաբերել է թթվածինը։
1780 – Շվեդիան հայտարարել է իր մշտական չեզոքության մասին:
1831– բացվել է Լոնդոնի կամուրջը:
1834 – Բրիտանական Կայսրությունում վերացվել է ստրկությունը:
1876 – Կոլորադոն դարձել է ԱՄՆ–ի 38–րդ նահանգը:
1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսական Կայսրությանը։
1939 – Մոսկվայում բացվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը (ВДНХ), ներկայում՝ Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոն:
1946 –մահապատժի է ենթարկվել խորհրդային զորահրամանատար, դավաճան հռչակված գեներալ Անդրեյ Վլասովը:
1946 – Հունգարիայում մտցվել է ֆորինթ դրամական միավորը:
1954 – ուժի մեջ է մտել Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում կրակի դադարեցման պայմանագիրը, Ֆրանսիան ավարտել է իր գաղութային պատերազմը Հնդկաչինաստանում:
1960 – Իսլամաբադը հայտարարվել է Պակիստանի կառավարության դաշնային մայրաքաղաք:
1964 – բելգիական Կոնգոն ստացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն անունը:
1976 – Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:
2004 – Պարագվայի Ասունսյոն քաղաքի սուպերմարկետում ծագած հրդեհի զոհ է դարձել 396 մարդ:
2009 – վախճանվել է Ֆիլիպինների Հանրապետության 11-րդ նախագահը՝ ասիական երկրների առաջին կին նախագահ Կորասոն Ակինոն:
2020 – ԱՄԷ-ում գործարկել են արաբական աշխարհում առաջին ատոմակայանը:
2022 – Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության ժամանակ սկսվել է ճակատամարտը Բախմուտի համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



