Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 26-ի, շուրջ 300 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Երեկ երեկոյան տեղի ունեցած 4,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով գրանցվել է 26 տուժած», - ասված է հաղորդագրության մեջ։
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունում հավելել են, որ շուրջ 300 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։
Նշվում է, որ հրշեջներն ու տեխնիկական մասնագետները շարունակում են շենքերի ստուգումը վնասվածքների առկայության ստուգման նպատակով։
Հիշեցնենք, որ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նեապոլից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Corriere della Sera թերթի տվյալներով՝ խոսքը տվյալ շրջանում վերջին 40 տարվա ընթացքում ամենախոշոր սեյսմիկ երևույթների մասին է։
Հետևեք մեզ՝ այստեղ



