Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եգիպտոսը սկսել է Կահիրեի միջազգային օդանավակայանում նոր թվային վիզաների (Visa on Arrival) փորձարկումը: Համակարգի փորձնական գործարկումն արդեն ընթացքի մեջ է, ՏԱՍՍ-ին հայտնել է եգիպտական ավիացիոն շրջանակների աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն փորձարկվում է մայրաքաղաքի օդանավակայանի բոլոր ժամանման սրահներում: Նոր համակարգի շրջանակներում ճանապարհորդները կարող են ստանալ QR կոդ, որը փոխարինում է թղթե վիզայի պիտակին: Կոդը կարելի է ստանալ բջջային հավելվածի, պաշտոնական առցանց պորտալի կամ Կահիրեի օդանավակայանում գտնվող հատուկ ինքնասպասարկման տաղավարների միջոցով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, համակարգը նախատեսված է վիզայի սպասման ժամանակը կրճատելու, ուղևորների կուտակումները թեթևացնելու, մուտքն ավելի արագ և հարմար դարձնելու համար:
Զբոսաշրջության և հնությունների նախարար Շերիֆ Ֆաթհիի խոսքով՝ մուտքի գործընթացի պարզեցումը զբոսաշրջիկների համար ծառայությունների որակի բարելավման և Եգիպտոսի զբոսաշրջային արդյունաբերության մրցունակության ամրապնդման հիմնական ոլորտներից մեկն է:
Հետևեք մեզ՝ այստեղ



