Իսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համար
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիան Մարոկկոյի հետ Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է 500 մետրանոց լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքի նոր փորձերը կանխելու համար, հայտնել է El País պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Փչովի տարրերից կազմված պատնեշը տեղադրվել է Տարախալի սահմանային ալեհատի շրջանում՝ իսպանական Սեուտայի և մարոկկոյական Կաստիլեխոս քաղաքի միջև։ Նրա նպատակն է դժվարացնել լողալով սահմանը հատելու միգրանտների փորձերը։
Իսպանիայի կառավարությունում կարծում են, որ նոր համակարգը նաև հնարավորություն կտա Մարոկկո վերադարձնել նրանց, ովքեր կհաղթահարեն այս պատնեշը՝ չխախտելով երկրի Գերագույն դատարանի որոշումը։ Ավելի վաղ դատարանը որոշել էր, որ անհապաղ արտաքսման ընթացակարգը չի կարող կիրառվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր լողալով հասնում են Սեուտա և Մելիլյա։
Դատարանի որոշման համաձայն՝ արագացված վերադարձ հնարավոր է միայն նրանց նկատմամբ, ովքեր փորձում են հատել սահմանը՝ հաղթահարելով հատուկ տեղադրված պաշտպանական կառույցները, ինչպես, օրինակ, սահմանային արգելապատնեշները։
Նոր միջոցները ձեռնարկվել են Սեուտայի շուրջ տեղի ունեցած լայնածավալ միգրացիոն ճգնաժամից հետո, երբ տասնյակ հազարավոր մարդիկ փորձել էին Մարոկկոյից հասնել իսպանական տարածք։ Իսպանական իշխանությունները հայտարարել են, որ սահմանի ամրապնդումն անհրաժեշտ է նման իրավիճակների կրկնությունը կանխելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



