Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի (ամբողջությամբ), Հաղթանակ 1-ին փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ նրբանցքների, Վարդանյան, Նորիկի, Դեղոյան, Լյովայի փողոցների առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Գետափնյա, Իսահակյան, Չիլինգարյան, Մ.Մաշտոցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 19։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի գազասպառողների, «ԳԱՀ-1» ՍՊԸ-ի, ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-3-ի, Ստեփանավան քաղաքի Ամերիկյան, Դեսինի, Պրոմեթևսի և Ռումինական փողոցների, գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի, Ղ.Փարպեցու, Արամի, Եկմալյան, Սարյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազպրոմ Արմենիա
Հետևեք մեզ՝ այստեղ



