Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիրակի օրը Հարավային Կալիֆոռնիայում գտնվող Trump National Golf Club գոլֆ-ակումբի մոտ 38-ամյա զինված տղամարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ դաշնային գործակալները հայտնել էին ակումբի տարածքում շրջող կասկածելի անձի մասին, փոխանցում է CNN-ը։
Գաղտնի ծառայությունը հետաքննում է՝ արդյոք այդ անձը վտանգ ներկայացնո՞ւմ էր Թրամփի համար։
Աղբյուրը հայտնել է, որ այս պահին որևէ նշան չկա, թե այդ անձը ծրագրել էր հարձակում ԱՄՆ նախագահի վրա, սակայն ընդգծել է, որ հետաքննությունը շարունակվում է։
Երբ իրավապահները հայտարարեցին ձերբակալության մասին, Թրամփը գտնվում էր Air Force One ինքնաթիռում՝ ուղևորվելով Կալիֆոռնիա։ ԱՄՆ նախագահը երեքշաբթի երեկոյան վայրէջք է կատարել Կալիֆոռնիայում՝ գոլֆ-ակումբում մասնակցելու Հանրապետական ազգային կոմիտեի ընթրիքին։
Նրանց խոսքով՝ Դաունիից 38-ամյա Ժանին Ջոն Տաելեն նաև գտնվում էր Էլ Սեգունդոյի ոստիկանության հետաքննության ներքո՝ կողոպուտի գործով։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը, ըստ երևույթին, հետևում էր «անվտանգության պլանավորման միջոցառումներին»։ Նա ձերբակալվել է թաքցված հրազեն կրելու և արգելված զինամթերք պահելու մեղադրանքով, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել։
Հետևեք մեզ՝ այստեղ



