Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էստոնիան Եվրոպական հանձնաժողովի հետ ստորագրել է ֆինանսավորման համաձայնագիր «Եվրոպայի անվտանգության գործողություն» (SAFE) ծրագրի շրջանակներում:
Տալլինը կստանա մինչև 2.34 միլիարդ եվրո երկարաժամկետ վարկ՝ ազգային պաշտպանության ներդրումների համար։
Ֆինանսների նախարարությունը նշել է, որ վարկը կարագացնի Պաշտպանության նախարարության կողմից պաշտպանական կարողությունների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Էստոնիան որոշել է առաջիկա տարիներին պահպանել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ից բարձր, և վարկը կօգնի նվազեցնել պետական բյուջեի վրա պաշտպանական ծախսերի ավելացման հետևանքով առաջացած բեռը։
SAFE վարկի օգտագործումը թույլ կտա Էստոնիային ստանալ ֆինանսավորում ավելի բարենպաստ պայմաններով, քան կարող էր ինքնուրույն, քանի որ Եվրամիությունը՝ որպես խոշոր թողարկող, կարող է վարկ վերցնել ավելի ցածր տոկոսադրույքներով, քան Էստոնիան։
ԵՄ-ն նախատեսում է SAFE ծրագրի շրջանակներում ֆինանսական շուկաներից վարկ վերցնել մինչև 150 միլիարդ եվրո՝ բաշխելով միջոցները անդամ պետությունների միջև։ Վարկը նախատեսված է 45 տարվա ժամկետով։
Հետևեք մեզ՝ այստեղ



