Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ, և շուտով կարող է համատեղ հայտարարություն հրապարակվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին։«Կողմերի կողմից քննարկվող երթուղու աշխարհագրական պարամետրերը համաձայնեցված են, և եթե որոշակի երրորդ կողմեր այս հարցում խոչընդոտներ չստեղծեն, երկու երկրների համատեղ հայտարարությունը, որը պարունակում է համաձայնեցված հիմնական դրույթներն ու հիմնական կետերը, նույնպես գտնվում է վերջնական վերանայման և նախապատրաստման փուլում», – գրում է Իրանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքը։
Ավելի վաղ Իրանի պետական հեռարձակողը, հղում անելով աղբյուրին, հայտնել էր, որ Օմանի և Իրանի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում. դա կախված կլինի ԱՄՆ գործողություններից։
Հետևեք մեզ՝ այստեղ



