Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին, որ պատասխան հարվածներ կհասցնեն նրանց տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին, հղում անելով Պարսից ծոցի երկրների աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իրանական նախազգուշացումը միանշանակ էր. եթե Ամերիկան հարված հասցնի իրանական ենթակառուցվածքներին, նրանք կպատասխանեն հարվածներով Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտներին և տարածաշրջանի այլ թիրախներին», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։
Ինչպես նշում է Reuters-ը, նման քայլերն ուղղված են ԱՄՆ-ի վրա նրա դաշնակիցների միջոցով լրացուցիչ ճնշում գործադրելուն՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի համար ընդունելի համաձայնագիր կնքելու նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակում է խորհրդակցությունները Թեհրանի հետ և ակնկալում է համաձայնագրի շուտափույթ ձեռքբերում։
Հետևեք մեզ՝ այստեղ



