ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ–ն պետական բյուջեի համալրման համար նախատեսված երկու խոշոր վարկային համաձայնագիր կկնքի։ Կառավարությունը հաստատել է նախագիծը։
Առաջին վարկը 170,3 մլն եվրո (մոտ 200 մլն ԱՄՆ դոլար), ՀՀ֊ն կվերցնի Համաշխարհային բանկից։ Ինչպես բյուջետային մյուս վարկերի դեպքում, այն նպատակային չէ, այլ ուղղվելու է պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։ Ըստ նախագծի` վարկի տրամադրումը պայմանավորված է Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համաձայնեցված բարեփոխումների ծրագրի իրականացմամբ։
Վարկը կտրամադրվի վեցամսյա Euribor եվրոպական միջբանկային տոկոսադրույքին հավելագրված մարժայով։ Քանի որ Euribor-ը փոփոխական տոկոսադրույք է, վարկի տոկոսադրույքը նույնպես կփոփոխվի։ Ներկայում այն գնահատվում է տարեկան 3,93%։ Վարկի մարման ժամկետը 28 տարի է, որից 10 տարին՝ արտոնյալ։
Երկրորդ բյուջետային վարկը՝ 150 մլն ԱՄՆ դոլարի չափով, ներգրավվել է Ասիական զարգացման բանկից։
Այս վարկի շրջանակում նախատեսվում է ամրապնդել ֆինանսների նախարարության վերլուծական կարողությունները՝ արտաքին պետական պարտքի և բյուջեի ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում։ Բացի այդ, կխստացվեն ընկերությունների կորպորատիվ կառավարման թափանցիկության պահանջները։
Վարկը կտրամադրվի SOFR փոփոխական տոկոսադրույքով՝ գումարած 0,6 տոկոսային կետ։ Ներկայում դրա ընդհանուր տոկոսադրույքը գնահատվում է տարեկան 4,58%։ Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից 3 տարին՝ արտոնյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



