Կուբա պատմական այցի ժամանակ Օբամային կուղեկցի առաջին տիկին Միշելը
INTERNATIONAL NEWSՄարտին կայանալիք Կուբա պատմական այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կուղեկցի առաջին տիկին Միշել Օբաման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին ԱՄՆ առաջնորդը տեղեկացրել է իր ամենշաբաթյա տեսաուղերձի ժամանակ:
«Երբ Միշելը և ես գալիք ամիս ուղևորվենք Հավանա, դա կլինի ԱՄՆ նախագահի առաջին այցը Կուբա վերջին 90 տարվա մեջ»,- ասել է Օբաման' ամերիկյան ժողովրդին հղած ուղերձում, որը նա այս անգամ նվիրել էր մարտի 21-22-ին նախատեսված «Ազատության կղզի» այցին:
Օբաման ընդգծել է, որ առաջիկա այցն ավելի քան մեկ տարի առաջ սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունն է: Երկու երկրների նախագահները 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել էին երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների սկսման մասին:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



