Yerevan, 26.October.2026,
00
:
00
BREAKING

Հայաստան–Ադրբեջան առևտուր․ համագործակցությո՞ւն, թե՞ կախվածության առաջին ազդակներ

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերի ակտիվացման, հաղորդակցությունների վերագործարկման և սահմանների հնարավոր բացման շուրջ քննարկումների ընթացքում հաճախ շեշտադրվում է, որ երկու երկրների միջև արդեն արձանագրվում են առևտրային գործարքներ։ Պաշտոնական մակարդակում սա ներկայացվում է որպես հարաբերությունների կարգավորման և տնտեսական համագործակցության ձևավորման դրական ազդակ։

Սակայն, ինչպես ցույց են տալիս առկա տվյալները, առևտրի գոյությունն ինքնին դեռևս չի նշանակում, որ ձևավորվել է հավասարակշռված տնտեսական համագործակցություն։ Past.am-ի ուսումնասիրությունը վկայում է, որ 2026 թվականի վիճակագրությունը խոսում է ոչ այնքան փոխադարձ տնտեսական ինտեգրման, որքան զգալի անհամաչափության մասին։

Առևտրային հոսքերի հիմնական ուղղությունն այսօր Ադրբեջանից դեպի Հայաստան է, մինչդեռ հակառակ ուղղությամբ հայկական արտադրանքի արտահանումը կամ բացակայում է, կամ այնքան փոքր ծավալներ ունի, որ դժվար է այն համարել լիարժեք երկկողմ առևտրի հիմք։

Տնտեսագիտության տեսանկյունից սա կարևոր տարբերություն է։ Երբ երկու պետություններ միմյանց համար հանդիսանում են կարևոր շուկաներ, ձևավորվում է փոխադարձ կախվածություն, որն իր մեջ պարունակում է նաև որոշակի հավասարակշռող մեխանիզմներ։ Իսկ երբ ապրանքների հիմնական հոսքը շարժվում է միայն մեկ ուղղությամբ, հարաբերություններն ավելի շատ հիշեցնում են մատակարար–սպառող կապ, որտեղ կախվածության ռիսկն աստիճանաբար կուտակվում է ներմուծող կողմի վրա։

Առավել զգայուն ոլորտներից մեկը էներգետիկան է։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է մոտ 20 միլիոն դոլարի ապրանք, որոնց թվում եղել են ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք և շինարարական նշանակության ջերմամեկուսիչ սալեր։

Այս ցուցանիշները միայն արտաքին առևտրի վիճակագրություն չեն։ Վառելիքը տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք է, քանի որ այն օգտագործվում է տրանսպորտում, գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում, շինարարությունում և բեռնափոխադրումներում։ Այդ պատճառով նման ապրանքների մատակարարման կառուցվածքն արդեն առնչվում է ոչ միայն տնտեսությանը, այլև ազգային անվտանգության հարցերին։

Եթե որևէ արտաքին մատակարար ժամանակի ընթացքում սկսում է զբաղեցնել շուկայի ավելի մեծ հատված, նույնիսկ բարենպաստ քաղաքական հարաբերությունների պայմաններում առաջանում են որոշակի ռիսկեր։ Իսկ եթե խոսքը վերաբերում է այնպիսի երկրի, որի հետ երկար տարիներ գոյություն են ունեցել քաղաքական և անվտանգային լուրջ հակասություններ, ապա հարցը ձեռք է բերում լրացուցիչ զգայունություն։

Միևնույն ժամանակ կարևոր է չանել ծայրահեղ եզրակացություններ։ Այն փաստը, որ Ադրբեջանից իրականացվում է նավթամթերքի ներմուծում, դեռևս չի նշանակում, թե Հայաստանը արդեն հայտնվել է տնտեսական կախվածության մեջ։

Տնտեսական կախվածությունը գնահատվում է բազմաթիվ գործոններով՝ տվյալ մատակարարի շուկայական մասնաբաժնով, այլընտրանքային աղբյուրների առկայությամբ, փոխարինման արժեքով, պահեստային հնարավորություններով և այն ժամանակահատվածով, որի ընթացքում հնարավոր կլինի հրաժարվել տվյալ մատակարարից։

Հետևաբար, շուրջ 20 միլիոն դոլարի առևտրաշրջանառությունն ինքնին չի ապացուցում համակարգային կախվածության գոյությունը, սակայն կարող է դիտարկվել որպես մի գործընթացի սկիզբ, որը ժամանակի ընթացքում, համապատասխան քաղաքականության բացակայության դեպքում, կարող է խորանալ։

Հենց այդ պատճառով մասնագետները հարցն առաջարկում են դիտարկել ոչ թե «ներմուծել, թե չներմուծել» պարզունակ տրամաբանությամբ, այլ մատակարարումների դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Որքան շատ են այլընտրանքային աղբյուրները, այնքան փոքր են մեկ երկրի նկատմամբ կախվածության ռիսկերը։

Այս համատեքստում հետաքրքիր է նաև 2026 թվականի մարտին արձանագրված մի դեպք։ Ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունում գրանցվել էր Հայաստանից 960 դոլարի ներմուծում, ինչը սկզբում որոշ շրջանակներում մեկնաբանվեց որպես երկու երկրների միջև արտահանման մեկնարկ։

Սակայն հետագայում Ադրբեջանի պետական մաքսային մարմինները պարզաբանեցին, որ խոսքը Նիդեռլանդներից Հայաստան ներկրված և այնուհետև Ադրբեջան տեղափոխված վարդերի մասին էր։ Վիճակագրության մեթոդաբանության համաձայն՝ որպես գործընկեր երկիր հաշվառվել էր Հայաստանը, քանի որ ապրանքն անմիջապես այստեղից էր ուղարկվել Ադրբեջան, թեև դրա իրական ծագումը հայկական չէր։

Այս օրինակը ևս ցույց է տալիս, որ արտաքին առևտրի թվերը մեկնաբանելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն վիճակագրական գրանցումները, այլև ապրանքների իրական տնտեսական ծագումը։

Նույն մոտեցումը վերաբերում է նաև շինանյութերի ներմուծմանը։ Եթե որոշ ապրանքատեսակներ արտասահմանից ներմուծվում են ավելի մրցունակ գնով, դա կարող է լինել սովորական շուկայական գործընթաց։ Սակայն եթե երկարաժամկետ հեռանկարում նման ներմուծումները սկսեն թուլացնել տեղական արտադրողներին և կրճատել արտադրական կարողությունները, ապա կարճաժամկետ գնային առավելությունը կարող է վերածվել տնտեսական կախվածության։

Միաժամանակ կարևոր է խուսափել նաև հակառակ ծայրահեղությունից։ Այսօր դեռևս հնարավոր չէ պնդել, որ Ադրբեջանը ապագայում անպայման կփորձի տնտեսական կապերն օգտագործել որպես քաղաքական ազդեցության գործիք։

Սակայն տնտեսական անվտանգության տրամաբանությունը հենց այն է, որ ռիսկերը գնահատվեն ոչ միայն դրանց իրականացման պահին, այլ նաև այն փուլում, երբ հնարավոր է կանխել դրանց ձևավորումը։

Past.am-ի գնահատմամբ՝ Հայաստանի համար առավել արդյունավետ մոտեցումը ոչ թե որևէ մեկ մատակարարից ներմուծումների անսահմանափակ աճն է, այլ այնպիսի տնտեսական քաղաքականությունը, որը կապահովի մատակարարումների բազմազանություն, մրցակցային միջավայր և հնարավորինս կնվազեցնի մեկ երկրի նկատմամբ համակարգային կախվածության առաջացման հավանականությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'