Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինական բեռնատար ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է պայթուցիկ նյութեր տեղափոխող անօդաչու թռչող սարք, լի է եղել զինամթերքով, հայտնել են WDR-ը, NDR-ը և «Süddeutsche Zeitung»-ը։
Ոստիկանության գաղտնի զեկույցի համաձայն՝ «Անտոնով» բեռնատար ինքնաթիռներից մեկը լի է եղել զինամթերքով, որը վերջերս Ֆրանսիայից տեղափոխվել էր Լայպցիգ և, հավանաբար, նախատեսված էր եղել հետագա տեղափոխման համար։
Անցյալ երեքշաբթի օդանավակայանի աշխատակիցները նկատել էին անօդաչու թռչող սարք, որը ցածր բարձրության վրա թռչելիս է եղել կայանված ուկրաինական բեռնատար ինքնաթիռների միջև։ Հետագայում «շփում է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքի և աշխատակցի միջև»։ Հետո անօդաչու թռչող սարքը վայրէջք է կատարել։
Օդանավակայանի հակաօդային թռչող սարքերի սենսորային համակարգն ավելի վաղ չէր կարողացել հայտնաբերել այն։ Ըստ ԶԼՄ-ները՝ «չարամիտները մոդիֆիկացրել են անօդաչու թռչող սարքը՝ շրջանցելու անվտանգային համակարգերը»։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում ուկրաինական բեռնատար ինքնաթիռի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժաների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ինքնաթիռը նույնպես չի վնասվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



