Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը Անկարայում բանակցություններ է վարել Սիրիայի արտաքին գործերի նախարար Էսադ Հասան Շեյբանիի հետ: Ըստ անվտանգային աղբյուրների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Սիրիա հարաբերությունները, տարածաշրջանային կայունությունը և համագործակցությունը հարևան երկրների հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել ահաբեկչության դեմ պայքարին, մասնավորապես՝ «Իսլամական պետության» (DEAŞ) դեմ գործողություններին և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) ինտեգրման գործընթացին: Բացի այդ, օրակարգում են եղել Լիբանանի զարգացումները, ԱՄՆ/Իսրայել-Իրան հնարավոր պատերազմի տնտեսական ու քաղաքական հետևանքները և Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Հանդիպմանը կարևորվել է Սիրիայի՝ վերջին շրջանի բախումներից զերծ մնալու և հարևանների հետ խաղաղասեր դիրքորոշում պահպանելու ձգտումը:
Հետևեք մեզ՝ այստեղ



