Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան
BLOGԱԺ-ում նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքը՝ սպառազինությունում КС-19-ներ պահելու հարցով, ինձ հիշեցրեց 2 տարի առաջ ինձ հանդիպած այդ միավորների մասին:
Այս պահին չգիտեմ, բայց այս իշխանության օրոք՝ 2 տարի առաջ, առաջնագծի տարբեր ուղղություններում դրանցից տեղակայված էին:
Ավելին ասեմ՝ նաև 40-50-ականների հրանոթներ կային: Զուտ ռազմական բնույթի տեղեկությունների զգայունությունից ելնելով՝ կոնկրետ վայրերը չեմ գրում, բայց տեսել եմ սեփական աչքերով:
Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք:
Եթե նախկինում գնված կամ ստացված տեխնիկան վատն էր, ինչո՞ւ էր այն առնվազն մինչև վերջերս ներառված բանակի սպառազինության մեջ:
ՀԳ. Մի պատվիրակություն էլ՝ ԳՇ պետի գլխավորությամբ, գործուղեք առաջնագիծ, թող տեղում պարզեն, թե դրանք արդյո՞ք շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել, ի՞նչ գործառույթ ունեին կոնկրետ վայրերում և, եթե որևէ նպատակի չեն ծառայում, արդյունավետ չեն, ապա ինչո՞ւ են կամ ինչո՞ւ էին ձեր օրոք տեղակայված։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



