Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը
ECONOMICSԱմիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնամասշտաբ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։
Աճուրդի մանրամասները՝
- Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. սեպտեմբերի 02-ին, ժամը 16:00
- Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ
- Մեկնարկային գինը՝ 11 101 578 188,85 ՀՀ դրամ
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. օգոստոսի 26-ն է, մինչև ժամը 18:00-ն:
Հայտերը ներկայացվում են ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2)՝ կառավարչին փոխանցելու համար։ Մասնակցության համար անհրաժեշտ է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին կատարել համապատասխան նախավճարի և աճուրդի մասնակցության վճարի անկանխիկ փոխանցում։
Մինչև աճուրդը՝ բոլոր հետաքրքրված անձինք կարող են կապ հաստատել սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի հետ՝ 091 55 53 20 կամ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ՝ 098 21 45 85 հեռախոսահամարներով՝ գույքը տեղում ուսումնասիրելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։
Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։
Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում:
Միացե´ք աճուրդին և օգտագործե´ք այս ներդրումային հնարավորությունը:



