Փաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արavot.am»-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստանում մասնակցելով ԵԱՏՄ վարչապետների հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման գործընթացին։
Փաշինյանի խոսքով՝ գործընթացը, ըստ էության, հրահրել են ԵԱՏՄ որոշ գործընկերներ՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ և ոչ մի տեղ չեն սպասում։ Վարչապետը նշել է, որ այդ հայտարարությունները Հայաստանում ոչ թե բացասաբար, այլ դրական են ընկալվել, ինչից հետո սկսվել է այլընտրանքների ձևավորման ուղղությամբ աշխատանքը։
Խոսքը, ըստ հրապարակման, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների մասին է, մասնավորապես՝ «ո՞ւմ է պետք Հայաստանը, ո՞ւր պետք է գնա» ձևակերպման։
«Արavot.am»-ը Փաշինյանի այս հայտարարությունը դիտարկում է նաև որպես պատասխանատվությունից խուսափելու փորձ՝ նշելով, որ վարչապետը գործընթացի համար նոր մեղավոր է մատնանշում։ Ըստ հրապարակման՝ ստացվում է, որ եթե չլինեին Լուկաշենկոյի հայտարարությունները, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում ԵՄ-ի ուղղությամբ ներկայիս գործընթացը չէր ձևավորվի։
Հետևեք մեզ՝ այստեղ



