Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն առաջիկա հինգ օրերին, օգոստոսի 10-15-ին, Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափացող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում, օգոստոսի 10-11-ին, օգոստոսի 9-ի համեմատ, հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի չորսից վեց աստիճանով:
Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորտառատ և, ցավոք, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամուժ գնացում մինչև 20-25 մ վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը Հայաստանի ամենաշոգ գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովիտները, ցերեկային ժամերին առաջիկա հինգ օրերին չի գերազանցելու 33-ից 35 աստիճանը»,- ասել է Սուրենյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



