Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջնությունն ընթանում է Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում:
«Պատանիների առաջնությունում 4 խաղափուլից հետո միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 3.5 միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները: Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 5-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Հիշեցնենք, որ ԵԱ-ն անցկացվում է օգոստոսի 6-15-ը:
Հայաստանից պատանիների առաջնությանը մասնակցում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Վահե Սուքիասյանը, Ալեքս Սահակյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը, Էդգար Անդրեասյանը, Մանվել Առաքելյանը և վարպետության թեկնածու Ալեքսանդր Ավանեսյանը:
Աղջիկների առաջնությանը մասնակցում են կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը, ինչպես նաև Էմմա Մխիթարյանը և Անգելինա Միրաքյանը:
Հետևեք մեզ՝ այստեղ



