Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան
POLITICSՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերում ողբերգական դեպքերը գրանցվում են, 1-2 օր դրա շուրջ աղմուկ-հիասթափություն է, իսկ հետո զոհվածի ընտանիքները մնում են իրենց դժբախտության հետ, մեղադրյալների ու նրանց ընտանիքների կյանքը վերածվում է դժոխքի: Ու վերջ:
Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոնները մտածողությունն ու գաղափարական ազդեցությունն են:
Մարդիկ տարբեր կենցաղային, կրթական, դաստիարակչական վիճակով մտնում են բանակ: Եթե այդ ամենը չեփվի կանոնադրական, գաղափարական և արժեհամակարգային ճանապարհով, ապա կստանանք այն, ինչը հիմա ստանում ենք:
Առանց այս ճանապարհի՝ առհասարակ անիմաստ է քննարկել բանակի, դրա մարտունակության կամ ապագայի մասին»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



