Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ
SOCIETY «Ուսանողական ամառ 2026» ծրագրի շրջանակում Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ քաջարանցի ուսանողները ճանաչողական այց կատարեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայր։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան լինել իրենց ծնողների աշխատավայրում, տեղում ծանոթանալ հանքարդյունաբերության առանձնահատկություններին, տեսնել իրականացվող աշխատանքն ու պատկերացում կազմել այն մեծ գործընթացների մասին, որոնք ամեն օր ապահովում են ընկերության գործունեությունը։
Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան նաև ԶՊՄԿ-ի տեխնիկական վերազինման և արտադրական ենթակառուցվածքների զարգացման ընթացքին, տեսան, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաներն ու նորարարական լուծումները ներդրվում արտադրական գործընթացներում։
Նման այցերը երիտասարդների համար ոչ միայն ճանաչողական, այլև կարևոր մասնագիտական փորձառություն են․ դրանք հնարավորություն են տալիս ավելի մոտիկից բացահայտելու իրենց համայնքի ու, թերևս Հայաստանի խոշորագույն ու ցանկալի գործատուներից մեկի աշխատանքը, պատկերացում կազմելու հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությունների մասին և տեսնելու այն մասնագիտական հնարավորությունները, որոնք ապագայում կարող են կապել իրենց հայրենի համայնքի հետ։

1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together