Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններին, TACC-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ղեկավարության կողմից սահմանված հատուկ ռազմական գործողության նպատակներին և պատրաստ է իրականացնել դրանք՝ հիմնվելով Անքորիջի պայմանավորվածությունների վրա, – ասել է ռուս պաշտոնյան՝ շարունակելով, – Հավատացած ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորումը, անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում, դիվանագիտական ճանապարհով հնարավոր է»։
2025 թվականի օգոստոսի 15-ին ԱՄՆ Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում կայացել էր ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ Մոսկվան, նախագահ Պուտինի խոսքով, «որոշակի փոխզիջումների է գնացել»։ Նախորդ տարեվերջին Կրեմլի կողմից վերահսկվող «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Պուտինը Պետական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, թե պատրաստ է տարածքային որոշ զիջումների գնալ, բացի Դոնբասից՝ չմանրամասնելով, սակայն, թե որ տարածքների մասին է խոսքը:
Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար Մոսկվան համապարփակ համաձայնագիր է ակնկալում, մինչդեռ Կիևում կրակի դադարեցումն են առաջնահերթ համարում։ Վաշինգտոնը միջնորդական ջանքեր է ներդնում, որոնք, սակայն, ԱՄՆ-Իրան հակամարտության մեկնարկից ի վեր դանդաղել են։
Հետևեք մեզ՝ այստեղ



